Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը

Կենտրոնը գործել է 17 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Վրաստանում հուլիսի 1-ից փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է լուծարել հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հարցերով տեղեկատվական կենտրոնը», – ասվում է աշխատակիցներից մեկին ուղղված նամակում։
Ինչպես նշել են երկրի ԱԳՆ–ից, վերակազմակերպումից հետո տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի գերատեսչության կենտրոնական գրասենյակ։
ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ երկրներին հորդորում է ՀՕՊ-ի վերգետնյա ուժերն ավելացնել 5 անգամ. ԶԼՄ
Միևնույն ժամանակ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլին այս ամենում ռուսական հետք է տեսել և հայտարարել` բացի այս ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ երկրի ղեկավարները պատրաստվում են ամբողջությամբ փոխել ուղղվածությունը և փակել դեպի Եվրամիություն կամ ՆԱՏՕ տանող բոլոր ճանապարհները։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոն գործում է նաև Հայաստանում։
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականություն է վարում. Զախարովա