Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Կոնդրատովկա և ԴԺՀ-ի Ռեդկոդուբ բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ակտիվ գործողությունների արդյունքում «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն ավարտել են Սումիի մարզի Կոնդրատովկա բնակավայրի ազատագրումը», - ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
ԴԺՀ-ի Ռեդկոդուբ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։