ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղրիմի կամրջի վրա հարվածելու փորձ եղել է, սակայն լուրջ վնաս չի հասցվել, կամուրջը գործում է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել հարձակման մասին հարցին։
«Պայթյուն իսկապես եղել է, ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է։ Կիևի ռեժիմը շարունակում է խաղաղ ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակվելու փորձերը։ Ռուսական կողմը համապատասխան նախազգուշական միջոցներ է ձեռնարկում՝ ելնելով Կիևի ռեժիմի հայտնի և հասկանալի էությունից», – հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե իբր հաջող հարձակում է իրականացրել Ղրիմի կամրջի վրա։
Դա բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը տեղի ունեցածը տեղեկատվական հարձակում է որակել։