Կուրսկի և Բրյանսկի 3 ահաբեկչությունները կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները

Քննչական կոմիտեի ղեկավարը ներկայացրել է անցած կիրակի տեղի ունեցած պայթյունների հետաքննության մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Կուրսկի և Բրյանսկի մարզերում տեղի ունեցած բոլոր երեք ահաբեկչությունները կազմակերպվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը ՌԴ նախագահի մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների տակ տեղադրված սարքերը ուկրաինական ծագում ունեն», - ասել է Բաստրիկինը:
Նրա խոսքով ՝ հայտնաբերվել են նաև Բրյանսկի մարզի կամրջի վրա երեք պայթուցիկ սարքերի տեղադրման հատվածները, պայթուցիկի ուժը եղել է 15 կգ տրոտիլային հզորության: Նշված շրջաններում երեք ահաբեկչությունների վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի։
Հիշեցնենք` մայիսի 31–ին Բրյանսկի մարզի Պիլշինո–Վիգոնիչի հատվածում Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Միջադեպի պահին կամրջի տակով գնացք է անցել։ Արդյունքում 7 մարդ մահացել է, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Կուրսկի մարզում` Օստապովո–Միխայլովսկի հանքավայր հատվածում նույնպես կամուրջ է պայթեցվել, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացքը: Տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։