ՀՀ ՆԳՆ–ում արդեն աշխատում է Արցախից տեղահանված 78 անձ․ Արփինե Սարգսյան

Նախարարի խոսքով՝ արցախցիներից շարունակում են նոր հայտեր ստանալ, անհրաժեշտ փուլերն անցնելուց հետո նրանց աշխատանքի են ընդունվում համակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում աշխատում է Արցախից տեղահանված 78 անձ։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են, մնացած 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։ Արցախցիներին աշխատանքի ընդունելու գործընթացն ակտիվորեն շարունակվում է, նորանոր հայտեր ենք ստանում մեր հայրենակիցներից»,- տեղեկացրեց նախարարը։
Նա նշեց, որ բավականին որակյալ կադրեր են դիմում, որոնք անհրաժեշտ փուլերն անցնելուց հետո աշխատանքի են ընդունվում համակարգում։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Մայիսի 20–ի դրությամբ 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։