ՆԳ նախարարը չի հերքել ոստիկանապետի ազգակցական կապը քրեական հեղինակության հետ

Sputnik
Ներքին գործերի նախարարին հարցրել են նոր ոստիկանապետի` քրեական հեղինակության բարեկամը լինելու մասին։ Արփինե Սարգսյանը չի հերքել ազգակցական կապը և ասել է, որ անկախ դրանից Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգն ու փորձառությունը, որը նրան թույլ կտա անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի լիազորությունները։
Ըստ ԶԼՄ–ների ոստիկանապետ Արամ Ղազարյանը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի հորեղբոր տղան է։