Կառավարության նախորդ նիստում քննարկվեց պետգույքը պետական մարմիններին վարձով տալու օրինագիծը։ Նպատակն այն է, որ պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն արդյունավետ օգտագործեն։ Դրա համար կառավարությունն առաջարկում է պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, վճարներն էլ ուղղել պետական բյուջե։ Այդ դեպքում վարձակալներն ավելի պատասխանատու կվերաբերվեն իրենց տարածքներին` գիտակցելով, որ դրանք ունեն հաշվարկային արժեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ճշտող հարց տվեց` այսինքն, կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու` Տարածքային կառավարման նախարարը դրական պատասխանեց։
Առաջին հայացքից անտրամաբանական է. ինչու է պետությունն իր շենքերը վարձակալությամբ տալիս հենց իր կազմակերպություններին, պոակներին և նույնիսկ դպրոցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը չբացառեց, որ նոր կարգավորման շնորհիվ, օրերից մի օր էլ կառավարության ղեկավարը կասի, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք։