ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 4 ամսում 457 000 միգրանտ է ռուսաց լեզվի քննություն հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կրթության և գիտության նախարարությանը։
«2024 թվականի դեկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած դաշնային նոր օրենքի համաձայն՝ քննությունն անցկացվում է բացառապես պետական հաստատություններում։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում քննությունը հանձնել է 457 հազար մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նշել են, որ միգրանտների 30%-ը չի կարողացել քննությունը հանձնել առաջին փորձից, իսկ մոտ կեսը՝ նաև երկրորդ փորձից։
Նշվում է, որ չհանձնողների մասնաբաժինը ՌԴ կրթության և գիտության նախարարության ձեռնարկած քայլերից առաջ 3%-ից քիչ է եղել: