ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանի դպրոցի, վարչակազմի շենքի և մշակույթի տան վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
«Ուկրաինայի զինուժը շարունակում է ստորաբար հարվածներ հասցնել մեր տարածքին։ Երեկ երեկոյան Բոլշեսոլդատսկի շրջանում թշնամու ԱԹՍ-ները հարձակվել են քաղաքապետարանի շենքի վրա։ Թիրախային հարվածներ են հասցվել նաև Սկորոդնոյե գյուղի դպրոցին և մշակույթի տանը։ Բոլոր շենքերը վնասված են»,- գրել է Խինշտեյնը Telegram-ում։
Նա նշել է, որ, ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան:
«Թշնամին շարունակում է իր անմարդկային հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Դիմում եմ տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի, խնդրում եմ` շատ ուշադիր եղեք և պահպանեք անվտանգության բոլոր միջոցները: Հոգ տարեք ձեր մասին»,-ավելացրել է Խինշտեյնը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։