Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԱԹՍ-ները հարձակվել են Գորլովկայի վրա, վնասվել է տուն ու բենզալցակայան

Քաղաքի Կալինինսկի և Նիկիտովսկի շրջանները գրոհել են կամիկաձե դրոններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ուկրաինական զորքերը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ գրոհել են ԴԺՀ-ի Գորլովկայի վրա, ինչի հետևանքով վնասվել են տուն ու բենզալցակայան: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի և կառավարության վարչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ժամը 1.20-ին և 15.40-ին գրոհել են Գորլովկայի Կալինինսկի և Նիկիտովսկի շրջանները կամիկաձե դրոններով:
«Ուկրաինայի զինված կազմավորումների ԱԹՍ-ի հարվածից Նիկիտովկա կայարանի ավանում (Գորլովկայի Նիկիտովսկի շրջան) տուն է վնասվել», - Telegram-ալիքում գրել է Պրիխոդկոն:
Քաղաքապետը հստակեցրել է, որ Կալինինի շրջանի վրա հարձակման հետևանքով վնասվել է քաղաքի բենզալցակայաններից մեկը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։