Թրամփը չի ցանկանում, որ ուկրաինական ճգնաժամը ձգձգվի և միտված է դիվանագիտությանը

Ամերիկացի առաջնորդը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական կարգավորման հարցում, նշել են Սպիտակ տանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ուկրաինական ճգնաժամը ձգձգվի և միտված է բանակցությունների միջոցով դրա դիվանագիտական ​​կարգավորմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։
«Նախագահը չի ցանկանում, որ այս հակամարտությունը ձգձգվի։ Նա ուզում է, որ մարտական գործաղությունները դադարեն», – ասել է նա։
Լևիթն ընդգծել է, որ Թրամփը հակված է նրան, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, Թրամփը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական կարգավորման առաջընթացի հարցում։
«Այսօր առավոտյան եմ խոսել նրա հետ այդ մասին։ Նա շարունակում է դրական տրամադրված լինել այն առաջընթացի նկատմամբ, որը մենք տեսնում ենք», – ասել է նա։
Լևիթը վստահեցրել է, որ Թրամփն ինքը «ջանասիրաբար աշխատում է» խաղաղության հասնելու համար։