ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Անդրեևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ խմբավորումը ջախջախել է Ուկրաինայի զինված ուժերի երկու մեխանիզացված, հետևակային, օդադեսանտային գրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացումները Սումիի մարզի Նովայա Սիչ, Յունակովկա, Կորչակովկա, Իսկրիսկովշչինա և Սադկի բնակավայրերի տարածքներում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։