ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ երկրներին հորդորում է ՀՕՊ-ի վերգետնյա տեղակայման ուժերն ավելացնել 5 անգամ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg-ին:
Ըստ գործակալության աղբյուրների՝ այդ հարցը կքննարկվի հունիսի 5-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
«ՀՕՊ ուժերի ավելացմամբ դաշինքը ձգտում է լրացնել կարևորագույն բացը՝ ի պատասխան իբր գոյություն ունեցող «ռուսական ագրեսիայի» սպառնալիքի», - հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում:
Նա նաև նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում դաշինքը Եվրոպայում կրճատել է հակաօդային համակարգերը՝ «սառը պատերազմի» եվրոպական տարածաշրջանից իր ուշադրությունը տեղափոխելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի սպառնալիքների վրա: