Միխայիլ Բոյարսկին վնասվածքից հետո կրկին բեմ կբարձրանա

Ապրիլի վերջին Բոյարսկին երեք ներկայացում էր բաց թողել Լենսովետի անվան թատրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին, որը մի քանի ներկայացում է բաց թողել Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնում, այսօր կրկին բեմ կբարձրանա: Տեղեկությունը հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Ապրիլի վերջին Բոյարսկին բաց էր թողել երեք ներկայացում, որոնց նա մասնակցում է որպես հրավիրված արտիստ։ Մայիսի սկզբին թատրոնը հայտնել էր, որ Բոյարսկու մասնակցությամբ ներկայացումները դադարեցվում են, քանի որ արտիստին խորհուրդ է տրվել ժամանակավորապես չբարձրանալ բեմ։
«Բարեկամներ, հիանալի նորություն ունենք․ Այսօր «Այդ հին, սիրելի տանը» ներկայացման մեջ Էրաստ Պետրովիչի դերը կկատարի Միխայիլ Բոյարսկին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ապրիլի 18-ին ԶԼՄ–ները գրեցին, որ Բոյարսկին վնասվածքեր է ստացել Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելուց հետո։ Թատրոնը հայտնեց, որ Բոյարսկին հիվանդության պատճառով այդ օրը չի մասնակցի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ արտիստի առողջական վիճակը մտավախություններ չի առաջացնում։ Ավելի ուշ ՌԻԱ Նովոստին ճշտեց, որ արտիստը թեթև վնասվածք է ստացել բեմի վրա սայթաքելու հետևանքով։
Արտիստին հիվանդանոցից դուրս գրեցին ապրիլի 23-ին։