ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը Ռուսաստան հավանաբար կկայանա մինչև ընթացիկ շաբաթվա վերջ, ամենայն հավանականությամբ` Կալինինգրադում։ Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
«Մենք ելնում ենք նրանից, որ այն կկայանա այս շաբաթվա վերջին։ Մեծ հավանականությամբ` Կալինինգրադում»,-ասել է Լիխաչովը` պատասխանելով այն հարցին, թե երբ կկայանա Գրոսիի այցը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հայտնել էին, որ Գրոսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան` հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցը քննարկելու համար: