Հաքերները գողացել են «Cartier» ոսկերչական տան հաճախորդների տվյալները

Ընկերությունը զգոնության կոչ է արել հաճախորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայտնի «Cartier» ոսկերչական տունը տեղեկատվական հարձակման է ենթարկվել, հաճախորդների տվյալների մի մասը հայտնվել է հաքերների ձեռքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 01net.com կայքին։
«Ընկերությունը հաճախորդներին զգուշացրել է, որ իր համակարգչային համակարգերը կոտրել են։ Հաքերներն անձնական տվյալների հասանելիություն են ստացել՝ ֆիշինգային հարձակումների ալիք սկսելով սպառողների դեմ»,-հայտնել է լրատվամիջոցը։
Կայքը հրապարակել է ընկերության հաճախորդներին ուղարկված նամակը. «Չարտոնված կողմը ժամանակավոր մուտք է գործել մեր համակարգ և հաճախորդների մասին սահմանափակ տեղեկատվություն է ստացել»:
«Մենք տեղայնացրել ենք խնդիրը և հավելյալ ուժեղացրել ենք մեր համակարգերի և տվյալների պաշտպանությունը։ Մենք նաև տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին և աշխատում ենք կիբեռանվտանգության առաջատար փորձագետների հետ: Այս միջադեպն առնչվում է ձեր մասին տեղեկությունների մի մասին, մասնավորապես՝ անվանը, էլփոստի հասցեին և երկրին: Արտահոսած տվյալները չեն ներառում գաղտնաբառերը, վարկային քարտի տվյալները կամ այլ բանկային տեղեկատվություն»,-հայտնել է ընկերությունը:
«Cartier»–ը հաճախորդներին հորդորել է զգոն լինել ցանկացած անցանկալի հաղորդագրության կամ ցանկացած այլ կասկածելի նամակագրության նկատմամբ:
Ուկրաինացի հաքերը $73 մլն–ի վնաս է հասցրել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի ընկերություններին