ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը, գրել է Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Աղեկյանը 1 ամսով կալանավորվել էր մայիսի 9-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Խուլիգանություն» և «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» հոդվածների հատկանիշներով։