Բելգորոդի մարզում ԱԹՍ–ների հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել` երկու տղամարդ և մեկ կին։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Տավրովո գյուղում անօդաչու սարքը հարձակվել է առևտրի օբյեկտի վրա։ Վիրավորվել են երկու տղամարդիկ, որոնցից մեկը ստացել է դեմքի և ուսի բեկորային վնասվածքներ, երկրորդը՝ փակ գանգուղեղային վնասվածք և բարոտրավմա։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս մեկ դրոն Նովայա Նելիդովկա գյուղում հարվածել է մասնավոր տանը։ Վիրավորվել է մի կին»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ մի շարք վնասվածքներ ստացած կինը տեղափոխվել է Բելգորոդի հիվանդանոց:
Դրոնի պայթյունից վնասվել են տան տանիքն ու պատուհանները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։