«Ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին, խնդրահարույց են»,-այսօրվա ասուլիսում նշել էԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով պետք է նշեմ, որ մի դեպքում մարդը կալանավորվում է ենթադրյալ ինչ–որ միջնորդություն կայացնելու համար, մույս դեպքում պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Կարող եմ նշել նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Մարդը փաստացի 1 տարի շարունակ կալանավորված է, և նրա փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։