Երեք օր է, ինչ հրաժեշտ ենք տվել գարնանը ու թեև հունիսին սպասվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան, այդուհանդերձ ամառը դեռ չի շտապում եղանակի տերը լինել։
Ըստ հիդրօթերևութաբանության և մոնտիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի` հունիսին ևս Հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար անձրևներ սպասվում են։
«Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է Սուրենյանը։