Տեղական արտադրանքում ևս միշտ ունեցել ենք նիտրատների ավելցուկ.Մնացականյան

Sputnik
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային պետական վերահսկողության շրջանակում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից և արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ «նիտրատների» ցուցանիշների ավելցուկի պատճառով։
Գյուղատնտես Հարությունյան Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ նիտրատների անհամապատասխանելիություն ուենցող ձմերուկի խմբաքանակը հավանաբար նախատեսված է եղել դեպի Ռուսաստան արտահանելու համար։
Բացի այդ, ըստ Մնացականյանի` տեղական գյուղմթերքը ևս նիտրատների ավելցուկով է լինում։
«Լավ կլիներ, որ ՍԱՏՄ-ն ստուգեր նաև տեղական արտադրանքը»,-նշում է գյուղատնտեսը։