Իրանից Հայաստան ներմուծվող նիտրատներ պարունակող ձմերուկի խմբաքանակը հետ է ուղարկվել Իրան.Հարությունյան

Sputnik
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային պետական վերահսկողության շրջանակում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով, հայտնում է ՍԱՏՄ-ն, հավելելով, որ ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
«Իրանից Հայաստան ներմուծվող նիտրատներ պարունակող ձմերուկի խմբաքանակը հետ է ուղարկվել Իրան»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։