Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի 3 շրջանի վրա. մարզպետ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բելգորոդի մարզի երեք սահմանամերձ շրջանների վրա, վնասվել է հինգ ավտոմեքենա և երեք տուն: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանում ՀՕՊ համակարգով անօդաչու սարք է խոցվել։ Ռազումնոյե ավանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է մարդատար ավտոմեքենայի դիմապակին։ Օկտյաբրսկի ավանում FPV-դրոնի պայթյունից բռնկվել է շենքի տանիքը, հրդեհը մարվել է: Ուստինկա գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով մասնավոր տուն է ավերվել»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը տվյալներ չի հաղորդել խաղաղ բնակչության շրջանում տուժածների առկայության մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։