ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի՝ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվելու հնարավորության մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դեսպաններ նշանակելը նախագահի իրավասությունն է»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել է նա։
Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վերշինինը Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանը կդառնա՝ այդ պաշտոնում փոխարինելով Ալեքսեյ Երխովին:
Նախկինում Վերշինինը բանակցություններ է վարել Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ` Սև ծովում նավագնացության անվտանգության և ընդհանուր իրավիճակի շուրջ։