Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը թուրքական կողմի ներկայությամբ: Հանդիպումը բացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշելէ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկեն հրադադարի պայմանները և գերիների ու քաղաքացիական անձանց փոխանակումը:
Նախատեսվում է նաև քննարկել ղեկավարների հանդիպման հարցը։
Անկարան ակնկալում է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունավետությունը, Թուրքիան պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Ֆիդանը:
Նա հստակեցրել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը կապի մեջ է իր գործընկերների՝ Պուտինի և Զելենսկու հետ։ Թուրքնախարարի խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։
Ստամբուլում մեկնարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը
© Photo