Ռուսաստանի հոկեյի հավաքականին թույլ չեն տվել մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին

Փետրվարին IIHF-ը երկարաձգեց ՌԴ հավաքականի որակազրկումը մինչև 2026 թվականի Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունիսի 2 - Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայցից հետո Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) վերջնական որոշում է կայացրել թույլ չտալ Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են IIHF-ի մամուլի ծառայությունից։
Փետրվարին IIHF-ը երկարաձգեց ՌԴ հավաքականի որակազրկումը մինչև 2026 թվականի Շվեյցարիայում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Հայտնել էին, որ Ռուսաստանի հավաքականի մասնակցության հարցը 2026 թվականի օլիմպիական մրցաշարին կքննարկվի ՄՕԿ-ի առաջարկությունից հետո։
«Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ 2023 թվականի մարտի առաջարկության համաձայն խմբեր կազմելու հայցից հետո, IIHF-ն ավարտել է տղամարդկանց և կանանց հոկեյի մրցաշարերի խմբերի ձևավորումը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար», – հայտնել են IIHF-ից։
2022 թվականի փետրվարի վերջին IIHF-ի խորհուրդը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով անորոշ ժամանակով հեռացրեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին միջազգային մրցումներից։