Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 162 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունիսի 2 — Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 162 անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ամենաշատը՝ 57 անօդաչու թռչող սարք, խոցվել է Կուրսկի մարզում։ Բելգորոդի մարզի վրա խոցվել է 31 անօդաչու թռչող սարք, Լիպեցկում՝ 27, Վորոնեժում՝ 16, Բրյանսկի և Ռյազանի վրա՝ 11, Օրյոլում՝ 6, Ղրիմի վրա՝ 2 և Տամբովում խոցվել է 1 ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։