Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Լիպեցկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել

Ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանք. Արխիվային լուսանկար
Մարզպետի խոսքով՝ անօդաչուների անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՌԴ Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ թեթև վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած գիշեր Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացվել է ավելի քան 160 ուկրաինական դրոն, այդ թվում՝ 27-ը՝ Լիպեցկի մարզի օդային տարածքում:
«Քսանյոթ ԱԹՍ է խոցվել գիշերը Լիպեցկի շրջանում՝ ՀՕՊ միջոցներով։ Զոհեր չկան։ Լեբեդյանսկի շրջանում մեկ մարդ է տուժել։ Վնասվածքը թեթև է, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է նա իր Telegram-ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Լեբեդյանիում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով երկու տան ապակե ծածկույթներն են վնասվել։
«Մի ընտանիք ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ, մյուսին տեղավորել են հյուրանոցում։ Վերականգնման հարցում օգնություն կցուցաբերենք։ Շրջանի ղեկավարին համապատասխան հանձնարարականներ են տրվել»,-վստահեցրել է նա։
Արտամոնովը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի անկման վայրերում շարունակում են աշխատել մասնագետները, տարածաշրջանի բնակիչները կարող են երբեմն ԱԹՍ-ների բեկորների ականազերծման հետ կապված պայթյուններ լսել:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին