ՌԴ Բրյանսկի մարզում կամրջի պայթյունից տուժածների թիվը հասել է 97-ի

Բրյանսկում կամուրջի փլուզումը. Արխիվային լուսանկար
Հունիսի լույս 1-ի գիշերը ՌԴ Բրյանսկի մարզում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել և ընկել կամրջի տակով անցնող մարդատար գնացքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզում մարդատար գնացքի վրա կամրջի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 97-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Նշվում է, որ դեռ հիվանդանոցներում են 64 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Հունիսի 1-ի գիշերը ՌԴ Բրյանսկի մարզի Վիգոնիչի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Բեկորներն ընկել են կամրջի տակով անցնող Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի վրա, լոկոմոտիվն ու վագոնները ռելսերից դուրս են եկել։ Յոթ մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ԱԹՍ-ները գրոհել են Իրկուտսկի մարզի զորամասը, ուկրաինական դրոնների գրոհ է նաև Մուրմանսկում