ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Փարիզի Գրևենի թանգարանից գողացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը: Տեղեկությունը հայտնում է «Franceinfo» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նախնական տվյալով՝ գողությունը կատարել են թանգարանի աշխատակիցների հագուստով երկու կանայք և մեկ տղամարդ։ Նրանք արձանը փաթաթել են ծածկոցի մեջ և տարհանման ելքով դուրս բերել շենքից։
Ավելի ուշ թանգարան է զանգել մի տղամարդ և հայտնել, որ մասնակցել է գողությանը։ Նա ներկայացել է որպես «Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպության անդամ (Ռուսաստանում ճանաչված է անցանկալի կազմակերպություն. խմբ.): Թանգարանի ղեկավարությունը տեղեկությունը փոխանցել է ոստիկանությանը։
Արձանի արժեքը շուրջ 40 հազար եվրո է գնահատվում։