ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ քննարկվել են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնություններ, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերը:
Նշվում է, որ Ռուբիոն Լավրովին ցավակցություն է հայտնել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետաքննության արդյունքները կհրապարակվեն շատ մոտ ապագայում, և պայթեցումների մեղավորները անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կկրեն իրենց արժանի պատիժը: