Հայաստանի ՆԳՆ-ն գնել է 810 հազար դոլարի ոստիկանական մեքենաների նոր խմբաքանակ

Այս անգամ նախարարությունը ձեռք է բերել էլեկտրական շարժիչով 15 ավտոմեքենա, նախորդ տարի գնվել էր ևս 67-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 2 հունիսի - Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը գնել է 15 հատ «Volvo» մակնիշիոստիկանական մեքենա. Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։
ՀՀ ներքին գործերի նախարարության և «Ավանտգարդ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը 311,25 մլն դրամ է: Մեկ մեքենայի արժեք (մոդելը՝ Volvo EX40 էլեկտրական շարժիչով ամենագնաց) կազմում է 20,75 միլիոն դրամ։
Հիշեցնենք՝ նախորդ տարի Հայաստանի ՆԳՆ-ն գնել էր ևս 67 էլեկտրական ավտոմեքենա՝ 1,3 մլրդ դրամ (3,4 մլն դոլար) ընդհանուր արժեքով։
Այն ժամանակ Sputnik Արմենիային ՆԳՆ-ից հայտնեցին, որ մեքենաները նախատեսված են պարեկային ոստիկանության կողմից շահագործման համար։
ՀՀ կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից»