ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի ԳՎ–ն Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքին 80-րդ նստաշրջանի նախագահ է ընտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անալենա Բերբոքը Գերմանիայից Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել», – ասել է ՄԱԿ-ի ԳՎ ներկայիս՝ 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, Բերբոքն աչքի է ընկել իր «անզուսպ ռուսատյացությամբ» և «բավական տարօրինակ հայտարարություններով»։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Մոսկվան «լուրջ և հիմնավոր կասկածներ» ունի Բերբոքի անաչառության վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տարօրինակ կլիներ Հաղթանակի 80-ամյակի տարում Գլխավոր վեհաժողովի նախագահ տեսնել նացիստի թոռնուհուն, ով հպարտանում է իր պապի «սխրագործությամբ»։