ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան (FIS) կազմակերպության առաջիկա կոնգրեսում չի քննարկի միջազգային մրցումներին ռուս մարզիկների վերադառնալու հարցը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
FIS-ի 56-րդ համագումարը տեղի կունենա հունիսի 13-ին առցանց ձևաչափով:
«Այս հարցը ներառված չէ FIS խորհրդի հունիսի 12-ի նիստի կամ FIS կոնգրեսի հունիսի 13-ի նիստի օրակարգում։ FIS-ի կանոնադրության 10.6.5-րդ հոդվածի համաձայն, կոնգրեսի համար լրացուցիչ առաջարկները կարող են ներառվել, եթե դրանք համարվեն հրատապ, ձայների 2/3-ի մեծամասնությամբ, FIS-ի խորհրդի կողմից հունիսի 12-ին կամ կոնգրեսին ներկա անդամ ասոցիացիաների կողմից», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ FIS-ը ռուս և բելառուս մարզիկներին 2022 թվականին հեռացրել է միջազգային մրցումներից մինչև հետագա ծանուցում։