Երևանում պատանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին

Դպրոց. Արխիվային լուսանկար
Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Երևանում պատանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդումը ստացվել է մայիսի 29-ին։ Հայտնել են, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։
«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։