«Ապագայի համար հաջող ներդրում». Ֆիոլետովոյում մանկապարտեզի հիմնարկեքի արարողություն է եղել

Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում մեկնարկել է 400 քմ մակերեսով մանկապարտեզի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հետագայում կունենա սպորտի և խաղերի դահլիճներ, բուժկետ:
«Ֆիոլետովոն հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով եզակի վայր է։ Այստեղ մոլոկաններն են ապրում, որոնք պահպանել են իրենց հավատը, մշակույթը և բարիդրացիական ոգին», - իր ուղերձում ասաց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակով
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ մանկապարտեզը շատ լավ, հաջող ներդրման օրինակ կդառնա մեր ընդհանուր ապագայի, ինչպես նաև մոլոկան համայնքի և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համար։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը կարևորեց կրթական հաստատությունների կառուցման և բացման, ինչպես նաև Հայաստանում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների կենսապայմանների բարելավման առաջնահերթ նշանակությունը:
Ֆիոլետովոյում մանկապարտեզ է կառուցվում. 2 հունիսի, 2025թ, Լոռի
Հիմնարկեքի արարողությանը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարից ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանից բացի ներկա են եղել նաև ՀԿԵ-ի, «Ռոսատոմի», «Ռուսական մարդասիրական առաքելության», Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ:
1 / 3

Ֆիոլետովոյում մանկապարտեզ է կառուցվում. 2 հունիսի, 2025թ, Լոռի

2 / 3

Ֆիոլետովոյում մանկապարտեզ է կառուցվում. 2 հունիսի, 2025թ, Լոռի

3 / 3

Ֆիոլետովոյում մանկապարտեզ է կառուցվում. 2 հունիսի, 2025թ, Լոռի