Ադրբեջանում դադարեցրել են ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը. ԶԼՄ

«Матч ТВ»-ի միկրոֆոն
Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ հեռուստաալիքն Ադրբեջանի տարածքում հեռարձակման իրավունք չի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ադրբեջանում դադարեցրել են ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական «Telegraf» պարբերականը:
Նշվում է, որ հանդիսատեսին համապատասխան ծանուցումներ են ուղարկվել։
Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակման իրավունք չի ունեցել։
«Матч ТВ»-ն ռուսական դաշնային սպորտային հեռուստաալիք է, հեռարձակվում է 2015 թվականից։