ԵՐԵՎԱՆ, հունիսի 2 — Sputnik. Ադրբեջանում 3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Լերիկի շրջանում ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 07:51-ին։
Էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Ավելի վաղ հաղորդվել էինք, որ այսօր գիշերը ժամը 00:12-ին 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք ընկած տարածքում։