190 ցլիկներով բեռնատարներին թույլ չեն տալիս մտնել Հայաստան․ ՍԱՏՄ պարզաբանումը

Sputnik
190 ցլիկներով բեռնատարներն արդեն 10 օրից ավելի, մնացել են Գոգավանի անցակետում։ Ներմուծումն իրականացվել է Ռուսաստանից կեղծ փաստաթղթերով և նրանց առողջական վիճակի մասին տվյալներ չկան, - Sputnik Արմենիային հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ «Հարևան երկրներում դաբաղի բռնկման ֆոնին պետական տեսչությունը պարտավոր է ստուգել ուղեկցող փաստաթղթերը»,- ասել է նա։ Կենդանիներն այժմ ենթակա են վերադարձի, կամ ոչնչացման։