Շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցի օր ամրագրելն այսօր գրեթե անհնար է. ընդ որում ոչ միայն սովորական զբոսաշրջիկների, այլև զբոսաշրջային ընկերությունների համար։ Զուգահեռաբար` ֆեյսբուքյան տուրիստական խմբերում ակտիվորեն առաջարկում են փողով հարցազրույցի օր ամրագրել։ Տուրիստները մեղադրում են զբոսաշրջային ընկերություններին՝ մութ գործարքների և օրեր վաճառելու համար, իսկ տուրիստականները չեն էլ հասկանում, թե ինչպես են ոմանք կարողանում ամրագրել հարցազրույցի օրերը։