Կառավարությունը պատրաստել է զբոսաշրջային լորտում գործող իրավաբանական անձանց և անհատ ձռնարկատերերին օժանդակելու նախագիծ։ Այն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Նպատակն է` հետվճարի` cashback-ի մեխանիզմի կիրառմամբ ավելացնել զբոսաշրջային այցելություններն ու Հայաստանում նրանց անցկացրած ժամանակը։ Նախատեսվում է մասնավորապես հետևյալը․ 5 գիշերակացի դեպքում վերադարձնել զբոսաշրջային ընկերությունների կամ անհատ ձեռներեցների տրամադրած ծառայությունների արժեքների հանրագումարի 10%-ը, բայց ոչ ավելի, քան 20․000 դրամը։
Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների մատուցած փաթեթի դեպքում՝ արժեքի 15%-ը, բայց ոչ ավելի, քան 30․000 դրամը։ Նախագիծն ուղղված է զբոսաշրջային ընկերությունների օաժանդակությանը, բայց փոխհատուցումը ստանալու են զբոսաշրջիկները։
Կծառայի՞ արդյոք օրինագիծը կառավարության ակնկալած նպատակին. հարցն ուղղել ենք տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանին։