ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Կիևը FPV-դրոններով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել, հայտնում է գերատեսչությունը:
Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV-դրոնների արձակման հետևանքով մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա է հրդեհվել:
Հրդեհները մարվել են։ Զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան: Ահաբեկչությունների որոշ մասնակիցներ ձերբակալվել են։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ռազմավարական ավիացիայի բազայի վրա հարվածի արդյունքում, որը կրում է «Սարդոստայն» ծածկանունը, իբր «ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ»: