Պակիստանա-աֆղանական սահմանին ձերբակալել են ԻՊ*-ի պարագլուխներից մեկին

Գործողությունն իրականացվել է Թուրքիայի և Պակիստանի հետախուզական ծառայությունների համատեղ ջանքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. «Իսլամական պետության»* (ԻՊ, արգելված էն ՌԴ-ում) պարագլուխներից մեկին ձերբակալել են պակիստանա-աֆղանական սահմանին հետախուզական ծառայությունների գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին Թուրքիայի և Պակիստանի հետախուզական ծառայությունների համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է Օզգյուր Ալթունը՝ ԻՊ* պարագլուխներից մեկը, որը հետախուզվում էր «նարնջագույն կատեգորիայով»», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թուրքական ազգային հետախուզական կազմակերպության աշխատանքի արդյունքում խափանվել են Թուրքիայի դեմ ԻՊ-ի գործողությունների ծրագրերը, վերծանվել են ԴԱԻՇ-ի հավաքագրումն ու առգրավվել կազմակերպությանը պատկանող թվային նյութերը, ինչպես նաև գործողությունների ծրագրերը:
*«Իսլամական պետությունն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։