ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանությունն ամենօրյա և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հետևողական, նպատակային և համատեղ ջանքեր։ Հայտարերլ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։
«Առավել քան երբևէ կարևոր է ներառական, խթանող և անվտանգ միջավայրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է արժանապատվորեն զարգանալ՝ հեռու բուլինգից, խտրականությունից, անհանդուրժողականությունից ու այլ բացասական երևույթներից։ ...Հատուկ կարևորում եմ նաև այն երեխաների իրավունքների լիարժեք իրացումը, ովքեր բնակվում են մարզերում և հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը հիշեցրել է՝ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հրաշալիորեն ընդօրինակում են, այդ պատճառով ամենօրյա վարքագծով պետք է նպաստենք հարգալից, համերաշխ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։