ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող«Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հրթիռային հարձակման, ինչպես նաև երկրի հարավում, կենտրոնական մասում և հյուսիսում երեք կենսական նշանակության թիրախների ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումների մասին։
Այս մասին հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Մենք որակյալ ռազմական գործողություն ենք իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված հասցնելով Լոդի օդանավակայանին օկուպացված Յաֆֆայի շրջանում», - ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում: Նրախոսքով՝ «գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին» և դադարեցրել է օդանավակայանի աշխատանքը։
Հութիները վերջին շաբաթներին հաճախակի են դարձել Իսրայելի վրա հարձակումները այն բանից հետո, երբ ավիաընկերություններին նախազգուշացրել են, որ անհրաժեշտ է դադարեցնել թռիչքները Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ" (հութիներ) շիական շարժումը և ԱՄՆ-ն Օմանի սուլթանության միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց վրա ցանկացած հարձակման դադարեցման մասին:
Մայիսի 7-ին շարժումը հայտարարել էր, որ չի խոչընդոտի օտարերկրյա նավերի անցմանը Կարմիր և Արաբական ծովերով, բացառությամբ Իսրայելի հետ կապվածների և նրանց, որոնք ուղևորվում են Իսրայելի նավահանգիստներ: