ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել, իսկ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։
Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ ՀՀ վարչապետին շնորհավորել էր ՌԴ նախագահը։