ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Պուտինն ու վարչապետ Միշուստինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։
«Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միությունում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։
Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։
Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Պուտինն ու վարչապետ Միշուստինը։