ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երևանի Աջափնյակ թաղամասն ամբողջությամբ հոսանքազրկված է:
Sputnik Արմենիային ՀԷՑ-ից հայտնեցին, որ հոսանքազրկման պատճառը էներգահամակարգում տեղի ունեցած խոշոր վթարն է:
Մասնագետներն աշխատում են վթարի պատճառները վերացնելու ուղղությամբ։
«Դեռ երեկ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի անջատում էր տեղի ունեցել Իրանի էներգահամակարգից։ Դրա հետևանքով համակարգում կրկին գրանցվել է հաճախականության անկում, որը կարճ է տևել և այժմ վերականգնման փուլում է»,–հայտնեցին ՀԷՑ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Երևանում և մարզերում արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ ՀԷՑ–ի հայտնել էին, որ խափանումները կապված են եղել Իրանի Էներգահամակարգում տեղի ունեցած վթարի հետ։