ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հունիսի 2-ը, 3-ը և 4-ը Բրյանսկի մարզում, տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտարարվել են սգո օրեր, հայտնել Է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, տուժել է 71-ը, հիվանդանոցներում մնում է նրանցից 44-ը:
Կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազն ավելի վաղ հայտնել էր կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել:
Կուրսկի մարզի Օստապովո–Միխայլովսկի Ռուդնիկ միակողմանի երկաթուղային հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի դիզելային լոկոմոտիվի և երեք դատարկ վագոնների վթար՝ կամրջի կամարների փլուզման հետևանքով։ Վթարի արդյունքում լոկոմոտիվի մեքենավարը ստացել է ոտքի վնասվածք, այլ տուժածներ չկան։ Դեպքը չի ազդել հեռավոր երթուղիներով գնացքների երթևեկության վրա։