Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամուրջ է պայթեցվել, որին հաջորդած փլուզումից ավտոմեքենաների և գնացքի մասնակցությամբ ՃՏՊ է եղել:
Կլիմով-Մոսկվա թիվ 86 գնացքը, որտեղ եղել է 388 ուղևոր, դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ կամուրջը պայթեցվել է։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գնացքի վրա ավտոմոբիլային կամրջի կոնստրուկցիաների փլուզումից հետո, երբ այն անցնում էր դրա տակով։
Բրյանսկի մարզում կամուրջ է պայթեցվել. այն փլուզվել է գնացքի վրա, կան զոհեր ու վիրավորներ
© Sputnik
/ Զոհերի թիվը 7 է, վիրավորներինը՝ 66, նրանցից 3 -ը երեխաներ են, հայտնել Է Բոգոմազը: Հոսպիտալացվել է 47 մարդ, այդ թվում ՝ 8 ամսական երեխա, որը գտնվում է ծանր վիճակում։
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 180 մարդ եւ 60 միավոր տեխնիկա:
Թիվ 902 պահուստային գնացքը ուղևորներով Բրյանսկից Մոսկվա է մեկնել Մոսկվայի ժամանակով 05:01-ին, ժամանումը սպասվում է 10: 40-ին։
Բրյանսկի մարզում կամուրջ է պայթեցվել. այն փլուզվել է գնացքի վրա, կան զոհեր ու վիրավորներ
© Sputnik / Московская транспортная прокуратура
/